Վրաերթի ենթարկված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

belnaviny_by_novosti_belarusi_2016_02_13_09_39_34_770x510.thumb_.jpg

Հունիսի 13-ին, ժամը 11.55-ին, «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի էր ենթարկել 57-ամյա Արա Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հունիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արա Սիմոնյանը մահացել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00--ԶՀ