Վրաերթ՝ Արմավիրի մարզում. պարեկը 17-ամյա վիրավոր տղային տեղափոխել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

վթ

Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ռուստամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 59 տան մոտ հետընթաց կատարելու ընթացքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 17-ամյա Պետրոս Տ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Տիգրան Մուրադյանը իր ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մինչ այդ, Տ. Մուրադյանը բուժօգնություն է ցուցաբերել տղային՝ օգտագործելով ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ