2-ամյա երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

եր.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից գազօջախը գլխին գցելու հետևանքով «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ ծնողներն իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Տ․ Ե․-ն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ