Ճապոնիան եւ ԱՄՆ-ը խոշոր օդային վարժանքներ են անցկացրել Արեւելաչինական ծովի շրջանում

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 14, 24News

1088215.jpg

Ճապոնիան և ԱՄՆ-ն օդային վարժանքներ են անցկացրել Ճապոնական ծովի, Արեւելաչինական ծովի շրջանում, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի երկնքում: Հուլիսի 14-ին այդ մասին հայտարարել են Ճապոնիայի օդային Ինքնապաշտպանության ուժերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ վարժանքներում գործի է դրվել ավելի քան 50 միավոր ավիացիոն տեխնիկա Ինքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից: Մասնավորապես, ամերիկյան կողմից դրանց մասնակցել է չորս F-35A: Ընդգծվում է, որ վարժանքների նպատակն էր զանազան մարտավարական մանյովրների մշակումը եւ համակարգման մակարդակի բարձրացումը Ճապոնիայի օդայն նքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00--ԶՀ