ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կայուն հարաբերությունները կարևոր են ամբողջ աշխարհի համար. Ճապոնիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

ճապոնիա

 

Պեկինի և Վաշինգտոնի միջև կայուն հարաբերությունները կարևոր են ամբողջ միջազգային հանրակցության համար: Նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յոսիմասա Հայասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ամերիկա-չինական կայուն հարաբերությունները չափազանց կարևոր են ամբողջ միջազգային հանրակցության համար»,- նշել է նա՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ նախագահ Սի Ծինպինի միջև կայացած առցանց բանակցությունները մեկնաբանելու՝ լրագրողների խնդրանքին:

Միևնույն ժամանակ նախարարը ձեռնպահ է մնացել հետագա մեկնաբանություններից՝ հավելելով, որ Ճապոնիայի կառավարությունն ուշադրությամբ կհետևի Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացմանը:

Նոյեմբերի 15-ին կայացել են ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների առցանց բանակցությունները. դա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն Է 2021 թվականի հունվարին Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ պետությունների ղեկավարները փոխանակել են ուղերձներ և հեռախոսազանգեր: Բայդենի և Սի Ծինպինի միջև վերջին հեռախոսազրույցը կայացել է սեպտեմբերի 10-ին:

   
--00—ՄՀ