N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․

Անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով N զորամասում հուլիսի 14-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները դուրս են բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր, բացազատել կապի հանգույցներ։

--00--ԱՀ