Սվիտալսկին հասկացրել է Փաշինյանին՝ Իրան այցին չեն կարողանում հանգիստ նայել. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Սվիտալսկի

Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արեւմտյան տերություններին, եւ նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:

Ըստ տեղեկությունների՝ լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգեւորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, եւ վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան: Ըստ մեր աղբյուրների, այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաեւ ՀՀ իշխանությունների՝ արեւմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։