Մեր հոգևոր եղբայր Արամ Ա-ի հետ հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանին․ Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Գարեգին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Արամ Ա կաթողիկոսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար՝ կից գրառմամբ։

«Մեր հոգևոր եղբայր Արամ Ա Կաթողիկոսի հետ հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայ Առաքելական եկեղեցին պիտի շարունակի նույն նախանձախնդրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր երկրի, մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի առջև: Բնականաբար, դա թե՛ Արցախի անկախ պետականության ճանաչման հարցն է, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ մեր երկրի կայուն, ապահով, առաջընթաց կյանքը»,-գրված է Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում: