Թրամփի կալվածքում խուզարկությունը շարունակվել է ավելի քան ինը ժամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

աշխարհ

Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի կալվածքում խուզարկությունը շարունակվել Է մոտավորապես 9:00-ից (Երեւանի ժամանակով երկուշաբթի օրվա 16:00-ից) մինչեւ 18:30-ը (երեքշաբթի օրվա 01:30-ը): Օգոստոսի 8-ին այդ մասին հաղորդել Է NewsNation հեռուստաալիքը՝ վկայակոչելով մանրամասնություններին ծանոթ աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքը նաեւ հայտնում Է, որ խուզարկությունների անցկացմանը ներկա են եղել Թրամփի երեք փաստաբանները: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները փնտրել են կոնկրետ փաստաթղթեր, որոնք Էլ առգրավվել են նախկին նախագահի սեյֆից: 2022 թվականի հունվարին ԱՄՆ-ի Արխիվների եւ փաստաթղթերի ազգային վարչությունը (NARA) Թրամփից պահանջել Է նախագահի գրասենյակի գործունեությանը վերաբերող փաստաթղթերով 15 տուփեր, որոնք Սպիտակ տնից տավել են Թրամփի կալվածք: Փետրվարին NARA-ն դիմել Է արդարադատության նախարարությանն՝ այն բանի ստուգման խնդրանքով, թե ԱՄՆ-ի նախկին ղեկավարն ինչպես Է վարվել այդ փաստաթղթերի հետ, որոնցից որոշներն ունեցել են «գաղտնի» կամ «միանգամայն գաղտնի» կնիք-մակագիրը:

The Washington Post թերթն այն ժամանակ գրել Է, որ NARA-ի աշխատակիցները ենթադրել են, թե Թրամփը կարող Էր խախտած լինել ԱՄՆ-ի օրենքները, որոնք կապված են կառավարական թղթերի հետ վարվելուն, այդ թվում նաեւ այն թղթերի, որոնք կարող են համարվել գաղտնի: Թրամփն իր հերթին նշել Է, որ ինքն այդ հարցի շուրջ  փոխգործակցում Է NARA-ի հետ եւ կազմակերպել Է «նախագահական փաստաթղթերով արկղերի տեղափոխումը»՝ ԱՄՆ-ի օրենսդրությանը համապատասխան: Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները ենթադրում են, որ խուզակությունները կապված են եղել հենց այդ գործի հետաքննության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՏՏ

Տեսանյութեր