43-ամյա երևանցին ստեփանակերտցու տնից ոսկյա զարդեր է գողացել․ ստուգմամբ զբաղվում է ՔԿ-ն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

նկար

Հուլիսի 19-ին ոստիկանության հերթապահ մասում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի իրենց բնակարանից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անհայտ անձը չպարզված եղանակով մուտք է գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրա գտնվող զարդատուփից գողացել ոսկյա 5 մատանի, 4 զույգ ականջօղ, արծաթե 1 ականջօղ, 2 հատ ոսկյա և 1 ոսկեջրած վզնոց ու 1 արծաթե վզնոց իր կախազարդով:
 
ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները, քրեական հետախուզության վարչության և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ հուլիսի 17-ին ժամը 19:30-ի սահմաններում նշված գողությունը կատարել է Երևան քաղաքի 43-ամյա բնակիչ Հ. Մ.-ն:
 
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն:

--00--ԼՄ

Տեսանյութեր