Նիկոլի արտաքին տերերին պետք է, որպեսզի Հայաստանում շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

քաղաքական

Նիկոլի արտաքին տերերին (հատկապես թուրքերին) պետք է, որպեսզի Հայաստանում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը: Դրանցից են «խաղաղության օրակարգը», «կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը», «ասֆալտի օրակարգը», «30 տարի թալանի օրակարգը», «ամեն ինչում նախկիններն են մեղավոր օրակարգը» և այլն:

Վերջին օրերին այս կեղծ օրակարգերին ավելացվել է նաև «ո՞վ է նիկոլին իշխանության բերել օրակարգը»: Այդ «թեզը» ոչ միայն շեղում և պառակտում է ընդդիմությանը, այլ նաև «մեղմացնում» է Նիկոլի պատասխանատվության աստիճանը:

Պարզվում է այս թեման դուր է եկել նաև որոշ «ընդդումադիր»

շրջանակների: Եթե 2018-20թթ. Հանրապետականներից որևէ մեկը հումորով ասեր, որ ՀՀԿ-ն է նիկոլին բերել իշխանության, ապա սոցցանցերում այդ մարդուն կհոշոտեին: Կասեին «Ո՞նց կարող են մերժվածները Նիկոլին իշխանության բերել: Հլա ու փորձեին չքվեարկել, ժողովուրդը կհոշոտեր ՀՀԿ-ին և այլն»: Այնուհետ կհիշեին, որ միայն ՀՀԿ-ն էր դեմ խոսել ու խոսում նիկոլին, բոլորը կասեին, որ 2018թ. արտահերթ ընտրություններում միայն ՀՀԿ-ն էր կոշտ քննադատում սրանց: Մի խոսքով, ոչ ոք չէր հավատա այդ ցնդաբանությանը և ճիշտ կաներ:

Այսօր, երբ դավաճանությունը երկիրը հասցրել է կործանման ու շարունակում է քայքայել, Նիկոլի երբեմնի թաքնված կամ բացահայտ կողմնակիցները սկսեցին ցնդաբանական երևակայությամբ իրենք իրենց համոզել, իբր այս ողբերգական խզբզանքը ՀՀԿ-ն է «բերել» իշխանության:

Հարգելիներս, առանց այդ էլ հանրային կեղծ օրակարգերի պակաս չի զգացվում մեր երկրում: Իզուր մի երկնեք նորերը: Լավ կլինի համախմբված կերպով կենտրոնանաք հանրության մի մասի համար երբեմնի պաշտելի, իսկ հետո դավաճան կապիտուլյանտի վերածված ռեժիմին հեռացնելու վրա: Դրանից հետո` ավելի հեշտ ու փաստարկված կպարզեք, թե ո՞վ բերեց, ինչու՞ բերեց և ինչպե՞ս բերեց այս աղետը մեր երկրի վրա: Դա պետք է պարզվի անկասկած: Ավելի ճիշտ` Նիկոլն ինքը կպատմի ամեն բան, վստահ եղեք:

Իսկ հիմա այդ հարցի «քննարկումը» նիկոլիզմի ջրաղացին լցվող ևս մեկ ջրագիծ է: Հիշե՜ք նաև, որ Հայաստանը քայքայելու գործում, թուրքերին խանգարող միակ ուժը հայկական ընդդիմությունն է (դա պաշտոնական Բաքվի ու Անկարայի խոստովանությունն է): Հետևաբար ընդդիմությանը ներսից քայքայող (պառակտող) ցանկացած մեկը, ակամայից օգնում թուրքերին` Հայաստանը վերջնականապես կործանելու համար: