Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

997551.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Երևանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ փոխանցեք ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրի տեքստում։

Հիշեցնենք, որ կրակի օրը պայթյուն և հրդեհ է բռնկվել Երևանի «Սուրմալու» մեծածախ առևտրի շուկայում, միջադեպի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 17-ը համարվում են անհետ կորած։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզել է բոլոր զոհվածների ինքնությունը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր