Մի հանցագործին պատժում են, մյուսի հետ պայմանավորվում, ողբերգությունը նաև սրա պատճառով է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Մի հանցագործին պատժում են, մյուսի հետ պայմանավորվում, ողբերգությունը նաև սրա պատճառով է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ՝  երկրում կատարվող ամեն ինչի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իշխանությունը, ըստ նրա, պետք է արձանագրենք, որ պետությունը մեռնում է, քանի որ ինստիտուտները ընտրողաբար են աշխատում, թույլ են աշխատում և ոչ միշտ են վերահսկում իրադրությունը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետությունը պետք է կոշտ վերահսկողություն սահմանի և օրինախախտների ականջներից բռնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր