Կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի առանձին գործառույթը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

d

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ:

Այսպես՝ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում «Մածուն» և «Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Պանիր» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ», իսկ «Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

--00—ԻԴ

Տեսանյութեր