7 օրվա ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1407 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Օգոստոսի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1407 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ 28 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 252-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 433-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 58 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 29, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 107 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 105-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 491-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 12 անձ։

--00—ԻԴ