Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

images.jpg

Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան այս տարի Ռուսաստանից մեկ օրում ներկրել է 200 հազար բարել նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98 հազար բարելի փոխարեն։

Ըստ այդ տվյալների՝ թուրքական Tüpraş և ադրբեջանական SOCAR-ի STAR նավթավերամշակող ընկերություններն այս տարի Ռուսաստանի Ուրալի և Սիբիրի շրջաններից նավթի գնման ծավալները մեծացրել են։ Իսկ Հյուսային ծովից, Իրաքից և Արևմտյան Աֆրիկայից Թուրքիայի գնած նավթի ծավալները նվազել են։

Reuters-ի փոխանցմամբ՝ Tüpraş-ն այս տարվա հունվար-օգոստոս ամիսններին Ռուսաստանից օրական մոտ 111 հազար բարել նավթ է գնել։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 45 հազար բարել է եղել։
--00—ԶՀ