Սիսիանում վերագործարկվել է ԶՊՄԿ-ին պատկանող արտադրամասը, որն արդեն ունի 40 աշխատատեղ․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

301236302_627594272055899_4697321383633100368_n.thumb_.jpg

ՀՀ նախկին փոխվարչապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը նախօրեին մասնակցել է Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«ԶՊՄԿ-ին պատկանող արտադրամասը չէր գործում 2019թ. ի վեր, և այս տարի է ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության որոշմամբ վերագործարկվել։ Այն արդեն ունի 40 աշխատատեղ, բայց արտադրական հզորության ընդլայնման պարագայում կարող է ապահովել մինչև 100։

Տնտեսական նման միավորների ու համապատասխան ենթակառուցվածքների շնորհիվ է, որ Հայաստանի մարզերը կարող են զարգանալ՝ ինչպես բնակչությանը աշխատատեղերով ապահովելու, այնպես էլ տեխնոլոգիական զարգացմամբ տնտեսությունը վերափոխելու միջոցով»,-գրել է նա։

--00—ԶՀ