Նման որոշումը ջարդում է մեր բանակի ողնաշարը, հիմք դնում զինված ուժերում կաշառակերության ծաղկմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

6

Վճարիր 60 հազար դոլար եւ խուսափիր երկամյա զինծառայությունից։ Այս գովազդը տարածում է նիկոլ փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Սա արձանագրել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Սա անբարոյականություն է։ Իհարե։ Բայց ոչ միայն։ Սա եւս մեկ ծանր հարված է մեր պետությանը։

Հետպատերազմյա երկրում հաստատ նման բան չեն անում։

Հիմնավորումը, թե սա անում ենք պրոֆեսիոնալ բանակի կայացման համար, մեղմ ասած, թույլիկ է, այլ կերպ ասած, չի դիմանում որեւէ քննադատության։

Չերկարացնեմ, չի կարելի նման որոշում կայացնել։ Այն ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը, հիմք դնում զինված ուժերում կաշառակերության ծաղկմանը։

Ձեռքներդ հեռու մեր բանակից»,- նշել է նա ֆեյսբուքում։

--00—ԻԴ