ՀՀ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

mailservice-3-68.jpg

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԶՀ