Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News

befunky_collage_2023_01_01t171851_159.thumb_.jpg

Երևանում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Քամին՝ արևմտյան` 2-3մ/վրկ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 1-2-ին կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ