Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ֆգֆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

«Այս տարի նույնպես նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։

Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց․ «Նախագահը Հայաստանում է և ինչպես միշտ, այս օրն անցկացնում է իր ընտանիքի հետ»։

--00—ԻԴ