Բարձր եմ գնահատում Հայաստանի և Սլովակիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները․ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Վահագն Խաչատուրյան ԱՄԷ ցավակցություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր եմ գնահատում Հայաստանի և Սլովակիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխշահավետ գործակցության ծավալման համար՝ ի շահ մեր ժողովուրդների»։

--00--ԱՀ