Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

080922rubenvardanyan.thumb_.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։

Երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։

--00—ԶՀ