Հրազդանի կիրճում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

befunky_collage_2022_09_11t213333_545.thumb_.jpg

Սեպտեմբերի 7-ին ժամը 15։30-ի սահմանում  ոստիկանություն է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Եսթերիա Հ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամ 14։10-ի սահմանում 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
  
Մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ էին կատարում Լիաննա Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 18։50-ի սահմանում ոստիկանությունում ահազանգ է ստացվում, որ Կիևյան փողոցի 2/9 հասցեում կնոջ դի կա։

Արաբկիրի ոստիկանները և քննիչները պարզել են, որ հայտնաբերվածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվող Լիաննա Հ-ն է։ Նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կրճում։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայնէ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դիակի հայտնաբերման փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ անհայտ կորելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մալաթիայի քննչական բաժնում։ՀՀ-ն ապրում է պատմության ամենաօրհասական փուլերից, և իր ճակատագիրը տնօրինողն ունի 16 % վստահություն

Հայաստանն այսօր ապրում է իր պատմության ամենաօրհասական փուլերից մեկում և իր ճակատագիրը տնօրինողն ունի 16 % վստահություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ճակատագիրդ վստահել ես մեկին, ով ունի 16% վստահություն, իսկ մյուս 84%-ը թքած ունի Նիկոլի վրա:

Բայց դա չէ ամբողջ ողբերգությունը: Ողբերգություն է նաև այն, որ 16% -ոց զանգված կա, որոնք վստահում են Արցախը ծախած և Հայաստանի հողերը թուրքին նվիրած, իսկ պետությունը քայքայող դավաճանին: Փաստորեն Հայաստանում պետական դավաճանության տեսակ կա, որը հասարակության 16%-ի վստահությունն ունի»,-գրել է նախկին փոխնախարարը:

--00—ԶՀ