ԱՄՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին խուսափել ՀՀ այն տարածքներից, որտեղ այժմ մարտեր են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

243896.jpg

Միացյալ Նահանգները զգուշացնում է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի այն տարածքներից, որտեղ այժմ մարտեր են ընթանում։

Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

«Տեղական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հայտնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ հարձակումների մասին Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում: Հաղորդվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Խուսափեք այս տարածքներից և հետևեք տեղական իշխանությունների ցուցումներին:

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի ուշադիր հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ