Ջերմուկում հրետանի է կիրառվում դիրքերի ուղղությամբ

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News    

ք

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ կրակոցներ չկան, սակայն դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանի, որի ձայները լսելի են բնակավայրերում։ Այս մասին 24News-ին ասաց Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։

Ըստ նրա՝ գիշերվա կրակոցների հետեւանքով քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ չեն վնասվել։ 

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ի գիշերը սկսված հարձակումներին, ապա կրակոցների հետեւանքով վնասվել էր զորամասը։ «Ճոպանուղու կողքն է թեթեւ վնասվել,  չգործող սանատորիայի  լքված շենքերի վրա են թեթեւ վնասներ եղել։ Այս պահին էլ քաղաքի վրա կրակոցներ չկան», - եզրափակեց Արսենյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ