Հստակ վտանգ կա, որ բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Հայաստանը հստակ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող մահացու բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, ուստի կոչ է անում մեծ տերություններին ավելի շատ ուշադրություն դարձնել ստեղծված ծանր իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին գրել է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ հարցազրույցը:

«Դուք գիտեք, թե ինչքան անկայուն է իրադրությունը մեր տարածաշրջանում: Իրավիճակը, ինչպես արդեն նշեցինք, շարունակում է սրվել», - ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

«Ռոյթերս»-ի հարցին՝ կա՞ն արդյոք ռիսկեր, որ սահմանային էսկալացիան կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Հստակ վտանգ կա»:

Լոնդոնում հիմնված լրատվամիջոցը իր հերթին հավելել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք տասնամյակներ շարունակ հակամարտում էին Լեռնային Ղարաբաղի շրջանի համար, երկուշաբթի ուշ գիշերին իրենց սահմանին սկսված բախումները սկսելու համար միմյանց են մեղադրում»:

--00--ԱՀ