Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ, որ Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ-ի տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ըհտ

Ամենօրյա ճապազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Ինչպես արդեն ասել ենք՝ պետքարտուղար Բլինքենն իր հայտարարությամբ կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում... Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշել է Փրայսը։

--00—ԻԴ