Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ю

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ասուլիսին այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վերջին իրադարձությունը  ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև  հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ: 

--00--ԱՀ