Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ. փաստաբանն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ֆդ

Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա , երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ!!

Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա , երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։

Ահազանգել եմ ոստիկանություն, կարճ ժամանակ անց եկան ոստիկանները և Կենտրոն քննչական բաժնի քննիչները։ Ի դեպ, օպերատիվ կերպով կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները, ինչի համար շնորհակալ եմ։
Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց!!

Հ.Գ. օրը ցերեկով... ԱԱԾ շենքի մոտ...»,- գրել է Գայանե Պապոյանը։

--00—ԻԴ