Չի լինելու, որ Բաքուն ասի՝ վա'յ, չեմ հարձակվելու, եթե անգամ ՄԱԿ-ի դատարանը նրան արգելի. Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հայաստանի դիմումը Արցախի հարցով ՄԱԿ-ի քրեական դատարան կարող էր օգուտ տալ, եթե այն լիներ ոչ թե առանձին դրսևորում, այլ պետության ընդհանուր վարած քաղաքականության մի մաս, ինչը, ցավոք սրտի, այդպես չէ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է իրավաբան, «Կոնցեռն դիալոգ» ընկերության ավագ գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանը։

«Միջազգային իրավունքն առանձին չի կարող աշխատել, եթե այն չի դիտարկվում պետության վարած կոմպլեքս քաղաքականության շրջանակներում։ Եթե ՀՀ իշխանությունները մի օր ասում են, որ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում, մյուս օրն ասում են՝ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացնում, երրորդ օրն էլ լրիվ այլ բան, ապա այստեղ միջազգային իրավունքն անզոր է», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ