Քաղաքապետն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ:

Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար: Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսների սպասարկման համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն:

Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ:

Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:

--00--ԱՀ

Տեսանյութեր