Արարատի գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդը տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

մահ

Հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմանում «Արտաշատ» ԲԿ-ից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։ Օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 18-ամյա Արարատ Մ․-ն էր, նա նույն օրը իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

--00—ԼՄ