Կրակոց Արարատի մարզում․ 22-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

յ

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի առաջային մակերեսի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Պետիկ Հ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ Պետիկ Հ․-ն նշված վնասվածքը ստացել է հոկտեմբերի 13-ին ժամը 21։50-ի սահմաններում իրենց տան բակում իր մորեղբոր որդի՝ 17-ամյա Արգիշտ Խ-ի կողմից վիրավորին պատկանող «Տիր» տիպի զենքով, ըստ նախնական տեղեկությունների՝ պատահաբար կրակելու հետևանքով։

 Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

--00—ԻԴ