Դանակահարություն Խուդյակովի փողոցում. 22-ամյա երիտասարդին բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Նոր Նորք դանակահարություն կրակոցներ

Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.10-ից 00.40-ն ընկած ժամանակահատվածում Խուդյակովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 22-ամյա երիտասարդը: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09.00-ին Գայի պողոտայում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ