Բոլթոնի պլանն իրագործվում է և հայ ժողովրդին ստիպում են «հրաժարվել պատմական ու ազգային կաղապարներից»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլն ու նիկոլականները ասում էին՝ Հայաստանի ինքնիշխանությունը սրբություն է մեզ համար։
Հիմա ինչպե՞ս հասկանանք ,որ ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշ ՀՀ քաղաքացիությունը պատրաստ են տրամադրել օտարերկրացիներին 150.000 ԱՄՆ դոլարով։

Սրբությունն արժե՞ր 150.000 դոլար թե՞՝ հպարտ քաղաքացու անձնագիրը։

Դուք հասկանու՞մ եք,թե ի՞նչ եք անում։
Ամեն ինչ հանեցիք վաճառքի,հիմա էլ հերթը հասավ ՀՀ քաղաքացիությունը վաճառելուն։

Հ.Գ. Բոլթոնի պլանն իրագործվում է ու հայ ժողովրդին ստիպում են «հրաժարվել պատմական ու ազգային կաղապարներից»։

--00—ԱՊ