Նիկոլն ու Ալիեւը «թքում» են Անկախության հռչակագրի դրույթի վրա, իսկ դուք ծպտում չեք հանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

շա

ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից։

Պատկերացնու՞մ եք ,որ ՌԴ-ից որեւէ պաշտոնյա առաջարկեր փոխել ՀՀ Սահմանադրությիւնը .ինչ վայնասուն կբարձրացնեին նիկոլիստները,ախքերն ու զանազան արեւմտամոլ «ինքնիշխանները»։

Ու՞ր եք ,այ թրքահպատակներ,ինչու՞ եք լռում,երբ Ալիեւից կա հստակ պահանջ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։

Ու՞ր մնաց ձեր անկախական ու ինքնիշխան բնույթը։

Նիկոլն ու Ալիեւը «թքում» են Անկախության հռչակագրի դրույթի վրա,իսկ դուք ծպտում չեք հանում։

Կամ Նիկոլը հայտարարում է,որ գործընթացներին պետք է նայել նաեւ թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից։

Բերաններդ ջուր առած լռում եք։

Մի ռուս կամ իրանցի պաշտոնյա նման բան ասեր՝ եղած-չեղածներդ կճղեիք։

Ես գիտեի դուք Նիկոլի հաճախորդն եք,բայց ոչ,դուք նիկոլիզմի հետ միասին ստանձնել եք Ալիեւի հաճախորդի գործառույթ։

Դուք բոլորդ ՀՀ անկախության գերեզմանափորերն եք ու թուրք-ադրբեջանական շահերի պաշտպաններ։

Գործը հասնելու է նրան,որ Նիկոլը հայտարարելու է ,որ Թուրքիան մեզ կպաշտպանի արտաքին սպառնալիքներից։

Ու ցավը նրանում է,որ հորթի հրճվանքով հավատալու ու ծափահարելու են դրան»։

--00—ԼՀ