Եթե վարչապետը հասկանար, կասեր մի հատ ռադդ քաշի, պարոն գեներալ, գնա գլխարկդ հագի, սա ի՞նչ տեսք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սեպտեմբեր 13-14-ին Հայաստանի բանակը զիջել է 50-ից ավելի դիրքեր, իսկ դրանից հետո ԱԺ-ն սկսում է պարգևավճարներ բաժանել։ Այս մասին Տավուշում տեղի բնակիչների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Մի հատ բանակի արտաքին տեսքին նայեք։ Նախարարը մի համազգեստ է հագնում, փոխնախարարը՝ այլ, գեներալներն առանց գլխարկի են։ Եթե վարչապետը հասկանար, կասեր, պարոն գեներալ, մի հատ ռադդ քաշի, գնա գլխարկդ հագի, պետության պատվի հարցն է», - նշեց Օհանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ