Փոխանակ բանակն ամրապնդեն, քանդում են. պետությունը բանակին միայնակ է թողել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Այս մեկ տարում այսօրվա իշխանությունը գնահատանքի չի արժանացրել ոչ միայն հակառակորդին, այլև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, որ պարզ լինի` պատերազմում ինչո՞ւ պարտվեցինք, ի՞նչ ենք անում` երկիրն ամուր դիրքերի վրա դնելու համար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

Նրա խոսքով` գործող իշխանությունները պատերազմում կրած պարտությունը փորձում են գցել ուրիշների վրա, նախկինների, մանավանդ` բանակի վրա, մինչդեռ այդ բանակը կարողացել է Արցախ ազատագրել, սահմանն անառիկ պահել:

«Այս իշխանություններն են բանակը քանդել, նրանք ամեն օր հարվածել են բանակին` կադրային փոփոխություններով, քաղաքական կախվածության մեջ գցելով: Բանակը «ՓիԱր»-ի մակարդակի են հասցրել. այդ է պատճառներից մեկը, որ պարտություն կրեցինք: Պարտություն կրեց ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակին միայնակ թողնելը»,- ասաց նա:

--00--ԱԹ