«Արցախբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից 7.951.000 դրամ գումար հափշտակելու գործով կան մեղադրյալներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Արցախի-դատախազություն-2.jpg

16.10.2022թ. մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքապետարան և հափշտակություն կատարելու նպատակով, էլեկտրական սղոցի գործադրմամբ կտրել են նույն շենքում տեղակայված՝ «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը և այնտեղից գաղտնի հափշտակել 7.951.000 դրամ կանխիկ գումար․ տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

ԱՀ ոստիկանության և քննչական կոմիտեի քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքը կատարել են քաղաքացիներ Գ.Խ.-ն և Ե.Ս.-ն, ովքեր ձերբակալվել են: Քննիչի կողմից նրանք մեղադրյալ են ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Մեղադրյալների նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

--00—ԶՀ