Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լուսինե Մինասյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ Լուսինե Մինասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Լուսինե Սիմոնի Մինասյանին 2022 թվականի նոյեմբերի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.6-Ղ2-1) պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

--00--AH