Սխալ է Իրանի վրա հույս դնելը, միայն հայտարարություն են տալիս. անգամ թուրքերից զենք կարող ենք բերել

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Սխալ է Իրանի վրա հույս դնելը, միայն հայտարարություն են տալիս. անգամ թուրքերից զենք կարող ենք բերել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «ՈՄԱ» լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։

Վարդանովի համոզմամբ, չափազանց կարևոր է Հնդկաստանից զենք ձեռք բերելը, այդ քայլին Հայաստանին դրդեցին թուրքերը՝ մեր առջև բացելով Հնդկաստանի դռները։

Վարդանովը նաև կարևորեց Իրանից ԱԹՍ-ներ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ մեր զրուցակցի՝ խաղաղության մասին խոսք գնալ չի կարող, ընդհակառակը՝ մենք օր ու գիշեր պարտավոր ենք մարզել մեր բնակչությանը։

--00—ԱՊ