Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Պուտին Ալիև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների միջև ամենաբարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր։

«Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման համար եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։

--00--ԱՀ