Ինչո՞ւ է Փաշինյանը նշում, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում․ո՞ւմ են ուղղված այդ խոսքերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

8ceb4b8dd7549e16bd6ca00665a77a2f_M

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ հայտնի անձն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, պետք է հասկանալ, թե ում են ուղղված այդ խոսքերը եւ ինչի է դա ասում։ 

Դրանով նա այդ թուրքերին ցույց է տալիս, որ Հայաստանում կա նեգատիվ վերաբերմունք իրենց հանդեպ ու ինքն իրենց համար հնարավորինս լավագույն պարտնյորն է, ում հետ կարող են բանակցել ու չպետք է իր դեմ անհնարին պահանջներ դնել, ինչը հայ հանրությունն չի ընդունի եւ արդյունքում իշխանության կգան "ռեւանշիստները":

Նույնն անում է ռուսների հանդեպ, ձեւավորելով հակառուսական տրամադրություններ, ռուսներին ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն պարտնյորն ինքն է, հակառակ դեպքում իշխանության կգան քյառթու հակառուսները։

Արդարության համար պետք է ասել, որ նախկինները նույնպես նույն տեխնոլոգիան էին կիրառում, բայց անհամեմատ ավելի թույլ դոզաներով, իրենց հնարավորությունների սահմաններում»։

--00—ՅՄ