Ադրբեջանը չորս խնդիր է լուծում` փակելով Լաչինի միջանցքը, իսկ Փաշինյանը հարցը գցում է ռուսների գրպանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ադրբեջանը չորս խնդիր է լուծում` փակելով Լաչինի միջանցքը, իսկ Փաշինյանը հարցը գցում է ռուսների գրպանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը պատկերացում չունի, թե ինչպես կարելի է հանգուցալուծել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։

Նա Փաշինյանին համեմատում է Գիքորի հետ, որն իր խեղճությամբ դռնեդուռ է թակում և փրկություն աղերսում։ Սուրենյանցի պնդմամբ, հիմնական խնդիրն այն է, որ Փաշինյանը չի գնում կարգավորման, հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից ու փորձում է ժամանակ շահել, ինչի պատճառով վիճակն էլ ավելի է վատանալու։

--00—ԱՊ