ՀՀ-ից թռչող մասնավոր ինքնաթիռի տեխնիկական խնդիրն Ադրբեջանի օդային տարածքում է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ինքնաթիռ

Hawker 800A մասնավոր ինքնաթիռը, որը երեկ՝ դեկտեմբերի 18–ին, Երեւան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել, տեխնիկական խնդրի պատճառով վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեից։

«Դա մասնավոր փոքր ինքնաթիռ էր, որը Հայաստանի օդային սահմանը հատել է, ապա Ադրբեջանի օդային սահմանում բորտի հրամանատարը հայտնել է, որ տեխնիկական խնդիր կա եւ որոշել է վայրէջք կատարել Մախաչկալայում։ Ինքնաթիռում 3 անձ է եղել, արտառոց բան չի եղել»,– փոխանցեցին Քաղավիացիայի կոմիտեից։

--00—ԼՄ