ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Էստոնիայի արտգործնախարարությունը Թվիթերում գրել է.
«Լաչինի միջանցքում շարունակվող շրջափակումը ծանր տառապանքներ է առաջացնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների շրջանում և վնասակար ազդեցություն է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ գործընթացի վրա:
Էստոնիան կոչ է անում կողմերին հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը և վերադառնալ խաղաղ բանակցություններին»:
--00--ԱՀ