Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

․

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

Նախագահ Ջո Բայդենի կողմից սեպտեմբերին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 93 օրենսդիր, դեմ է քվեարկել երկու սենատոր։

Նա կլինի Նահանգների առաջին կին դեսպանը Ռուսաստանում։ Պրոֆեսիոնալ դիվանագետ Թրեյսին մինչ այս ԱՄՆ-ի դեսպանն էր Հայաստանում։ Դիվանագիտական գործունեության ընթացքում նախկինում նա աշխատել է Մոսկվայի դեսպանատանը, ինչպես նաև Պետդեպարտամենտում Եվրոպայի և Եվրասիայի բաժնում զբաղեցրել է Ռուսաստանի գծով ավագ խորհրդականի պաշտոնը։

--00--ԱՀ