Ադրբեջանական պահանջների հանրայնացումը տեղեկատվություն է փոխանցում հավանական ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

տիգրան աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է։ 

Ի տարբերություն հեռախոսազրույցի առնչությամբ ֆրանսիական պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցիներն իրեն հաղորդագրությունում ևս մեկ նախադասություն են մտցրել կապված Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի 8 գյուղերի (Տիգրանաշեն և այլն) նկատմամբ ներկայացրած տարածքային պահանջների մասին։ 

«Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին՝ Հայաստանն Արցախին կսպող միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։ 

Ի դեպ, ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանի հնարավոր ջանքերի և Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին»։

--00--ԱՀ