Մոսկվան Տիզբոնը չի, որ Արշակ թագավորի պես գերեվարեն, պետք է գնալ ու բանակցել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
 

Մոսկվան Տիզբոնը չի, որ Արշակ թագավորի պես գերեվարեն, պետք է գնալ ու բանակցել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց պատմաբան, հրապարակախոս Գոռ Մադոյանը։ Մադոյանի համոզմամբ, անհասկանալի է, թե ՀՀ արտգործ նախարարը ինչու՞ չի գնում բանակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի հետ՝ նշելով, թե զբաղված են հասցեագրելով։

Ըստ նրա` պարզ չի, թե ում են հասցեագրում և ո՞ր հարթակում են պատրաստվում քննարկել Լաչինի միջանցքի հարցը, Ինդոնեզիայի և Օվկիանիայի հե՞տ։ Պատմաբանի հետ խոսեցինք քաղաքական մտածողության մեջ առկա խնդիրների, կարծրատիպերի և տարածված միֆերի մասին, որոնք խոչընդոտում են մեր՝ որոշումներ կայացնելու և հարցեր լուծելու հնարավորությանը։

--00—ԶՀ